Հայաստանի և Ադրբեջանի միջև տորագրվելիք խաղաղության համաձայնագիրը լիովին կվերացնի երկար տարիներ շարունակվող հակամարտությունը, միևնույն ժամանակ կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 4-ին Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող 29-րդ միջազգային «Caspian Oil & Gas» և 12th Caspian International Energetics and Green Energy ցուցահանդեսում հնչած իր նամակում։
Նամակն ընթերցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գրասենյակի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության հարցերով ավագ խորհրդական Հարրի Քեմյանը։
Բայդենի ուղերձում ասվում է, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար.
«Երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի տարիների հակամարտությանը և կփոխի Հարավային Կովկասը։ Դա հիմնովին կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այդ ջանքերին։ Մեր պարտքն է գալիք սերունդներին, որ խաղաղությունն ու բարգավաճումը մնան մեր հիմնական սկզբունքները: Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր այն քայլերին, որոնք կարվեն առաջիկա ամիսներին հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ»: