Պաշտոնական Անկարան ողջունում է առաջընթացը Երևան-Բաքու խաղաղ բանակցություններում և հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ուղերձը ընթերցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Ուղերձում նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ամուր են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Անդրանատոլիական գազատարի (TANAP) նախագծերը զգալի ներդրում են ունեցել միջազգային համագործակցության զարգացման գործում: Ժամանակի հարց է, որ Թուրքմենստանի բնական գազը կսկսի Ադրբեջանի տարածքով փոխադրվել Թուրքիա»։