Չեմ կիսում ձեր գնահատականները, դրանք գնահատում եմ կործանարար մտածելակերպ ՀՀ-ի համար։
Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանն առ այն, որ «բյուջեի կատարողականը գնահատելու համար հարկավոր է այն համեմատել կառավարության կատարողականի հետ և ըստ էույթան՝ արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետև կառավարության ծրագիրը չեք կատարել»։
«ՀՀ կառավարությունը անում է և արել է մի շարք հետևություններ և ըստ այդմ՝ արել է խմբագրումներ նույնիսկ տեխնիկական և ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում՝ կառավարության ծրագրում։ Օրինակ՝ պայմանական ԼՂ մեր հայրենակիցներին աջակցության տրամադրում ԼՂ-ում, Ադրբեջանի բռնի գործողությունների հետևանքով ԼՂ-ն հայաթափվել է, ակնհայտորեն այդ տողը կատարել հնարավոր չէ և իմաստ չունի, սա պրիմիտիվ օրինակ է, որը դուք ձեր փորձով հասկանում եք։
Դուք ձեր տված հարցին եթե գայիք, այս կողմից նստեիք, շատ լավ կպատասխանեիք և ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ ինձ թույլ տալիս»,-ասաց Միրզոյանը։