Հետևեք մեզ։

Գաղտնապահական գործընթաց է․ ԱԳՆ գլխավոր քարտուղարը՝ Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասին

13:26, 04 հունիս 2024
Գաղտնապահական գործընթաց է․ ԱԳՆ գլխավոր քարտուղարը՝ Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասին

Ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնապահական գործընթաց է և որևէ հանրային արձագանք չի լինելու։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանի վերաբերյալ։

 

Հարցին՝ մինչև վերջ գաղտնի են պահելու, Կարապետյանն ասաց՝ այո։ «Երբ կհրապարակվի, կհրապարակվի»,- ասաց Կարապետյանը։

 

Թե ինչ էր քննարկում Գուրգեն Արսենյանի հետ, գլխավոր քարտուղարը պատասխանեց  «Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, աշխատանքային և ոչ աշխատանքային հարցեր էին»։