Հետևեք մեզ։

Արևմուտքից պատվերներ ստացող Թուրքիան այլևս չկա. Ալթուն

14:37, 04 հունիս 2024
Արևմուտքից պատվերներ ստացող Թուրքիան այլևս չկա. Ալթուն

Արևմուտքից պատվերներ ստացող Թուրքիան այլևս չկա, մեր երկիրը անկախ քաղաքականություն է վարում, ասել է Թուրքիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

 

«Մենք սա ասում ենք հստակ և միանշանակ։ Այն Թուրքիան, որ հրամաններ էր ստանում Արևմուտքից և չէր կարողանում ինքնուրույն քաղաքականություն և ռազմավարություն մշակել, այլևս գոյություն չունի։

 

Այսօր Թուրքիան տարածաշրջանում վարում է կայուն անկախ քաղաքականություն»,- երեքշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում՝ ասել է Ալթունը։


Նրա խոսքով, «արևմտյան լրատվամիջոցները շարունակում են Թուրքիային հյուծելու գործունեությունը»։


«Սակայն մենք շարունակում ենք պայքարել»,- նշել է նա։