Հետևեք մեզ։

ԵՄ-ն անարդարություն է գործել Վրաստանի նկատմամբ. Պապուաշվիլին մանրամասնել է

14:53, 04 հունիս 2024
ԵՄ-ն անարդարություն է գործել Վրաստանի նկատմամբ. Պապուաշվիլին մանրամասնել է

Վրաստանի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը վերջին երկու տարիներին չի համապատասխանում եվրոպական արժեքներին։

 

Այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ գնահատելով ԵՄ վերաբերմունքը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ։

 

Նա հավելել է, որ Եվրոպան բազմաթիվ անարդար որոշումներ է ընդունել ինտեգրման գործընթացում, և վրաց ժողովուրդը ընտելացել է նման որոշումներին ինչպես պատմական, այնպես էլ վերջին շրջանում։

 

Բանախոսը նշել է, որ ԵՄ-ն նույն որոշումը չի կայացրել՝ անարդարություն գործելով Վրաստանի նկատմամբ՝ միաժամանակ թեկնածուի կարգավիճակ շնորհելով Ուկրաինային և Մոլդովային։ Ավելի ուշ որոշվել է անդամակցության բանակցություններ սկսել երկու այլ երկրների հետ, սակայն Վրաստանին միայն թեկնածուի կարգավիճակ տրվեց։

 

Շալվա Պապուաշվիլին նշել է, որ ԵՄ-ի որոշումը անարդար է։