Հետևեք մեզ։

Կրեմլը հերքել է Փարիզի Օլիմպիական խաղերին միջամտելու մեղադրանքները

14:59, 04 հունիս 2024
Կրեմլը հերքել է Փարիզի Օլիմպիական խաղերին միջամտելու մեղադրանքները

Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին միջամտելու Ռուսաստանի փորձերի մասին պնդումները ոչ մի հիմք չունեն։

 

Այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Փարիզի ամառային օլիմպիական խաղերին միջամտելու Մոսկվայի պնդումները նա որակել է որպես զրպարտություն։

«Ցավոք, մենք ավելի ու ավելի շատ ենք բախվում նման քննադատության, բայց դա իրականության հետ կապ չունի, դա ոչ այլ ինչ է, քան զրպարտություն»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։