Թուրքիայի Կայսերի նահանգում երեքշաբթի օրը ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հայտարարությունը փոխանցում է AHaber հեռուստաալիքը։
«Թուրքական ռազմաօդային ուժերի SF-260D ուսումնական ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Կայսերիի ավիաբազայից, կործանվել է անհայտ պատճառով», - ասվում է հաղորդագրությունում։