Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Ալավերդի։
Հեղեղից տուժած բնակավարեր այցից հետո Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, առողջապահության մարզային պատասխանատուների հետ քննարկմանը նախարարին է ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները:
Անդրադարձ է եղել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում իրականացվող աշխատանքներին, այդ թվում` ներկայացվել են խմելու ջրի և հողի նմուշառման արդյունքները, ընթացիկ աշխատանքները։
Համաճարակային վիճակը կառավարելի է։ Շտապօգնության կանչերի շեղումներ չկան։
Նախարարը շրջայց է կատարել նաև Ալավերդի բժշկական կենտրոնում, հետաքրքրվել պացիենտների առողջական վիճակով, բուժսպասարկման ծավալներով, իմունիզացիայի ընթացիկ տեմպերով։