Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատի) պատգամավորները չեն աջակցել Պաղեստին պետությունը ճանաչելու առաջարկին։ Ճանաչման օգտին կողմ է եղել 61, դեմ՝ 131 պատգամավոր։
Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Ազգային խորհուրդը չի ցանկանում ճանաչել Պաղեստինը և մերժել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ցյուրիխից պատգամավոր Ֆաբիան Մոլինայի ներկայացրած համապատասխան նախաձեռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։