Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ
16:05, 04 հունիս 2024