Հետևեք մեզ։

Պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում, իմ դրվածքն է. Անահիտ Մանասյան

17:40, 04 հունիս 2024
Պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում, իմ դրվածքն է. Անահիտ Մանասյան

Մենք հանդիպման առաջարկ արել ենք, առաջարկը վերաբերել է մեր ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ չկայացած հանդիպմանը։

 

«Գիտեք՝ ես անձամբ չեմ խուսափում թե՛ քաղաքացիների հետ հանդիպումներից, թե՛ լրագրողների հետ եմ շփվում։ Այս պահին էլ պատրաստ եմ»,-ասաց նա և հիշեցրեց, որ ՄԻՊ հանրային կապերի պատասխանատուն հայտնել է, որ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին և ևս 3 անձի՝ առանց ԶԼՄ-ների ներկայության։

 

Հարցին, թե ինչո՞ւ էր պնդում առանց ԶԼՄ-ների անցկացնել հանդիպումը. Մանասյանն ասաց. «ՄԻՊ-ը քաղաքացիների ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի»։

 

 

Հարցին՝ պետական մարմիններից որևէ հրահանգ ստացե՞լ է Սրբազանի հետ չհանդիպելու վերաբերյալ, Մանասյանը պատասխանեց. «Պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում, իմ դրվածքն է։ Երբևէ որևէ դիտանկյունից որևէ հրահանգ չեմ ստացել»։