Հետևեք մեզ։

Շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն վիզաների ազատականացման առումով. ԱԳ փոխնախարար

17:57, 04 հունիս 2024
Շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն վիզաների ազատականացման առումով. ԱԳ փոխնախարար

Հայաստանի քաղաքացիների  համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ «Արմենպրես» հաղորդմամբ՝այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն այդ առումով»,- ասաց Հովհաննիսյանը։