Հետևեք մեզ։

Սև ծովից ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

18:14, 04 հունիս 2024
Սև ծովից ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հունիսը տեղումնառատ կլինի, սակայն ո՛չ մայիսի նման՝ տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը: Հունիսի 7-ից սկսած Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։ Տաք օդային ալիքը նահանջելու է, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հունիսին անոմալ շոգ չի կանխատեսում: