Հետևեք մեզ։

Մադրիդյան սկզբունքներով` ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ճանաչել ենք, բայց չենք ասել, այստեղ է պրոբլեմը․ Փաշինյան (տեսանյութ)

12:40, 18 ապրիլ 2023
Մադրիդյան սկզբունքներով` ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ճանաչել ենք, բայց չենք ասել, այստեղ է պրոբլեմը․ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության ծրագրի կատարողականը , որի ընթացքում Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ փոփոխված դիրքորոշումների, ինքնորոշման իրավունքի մասին նրա մեկնաբանությունների վերաբերյալ հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթւոր Խաչատրյանը։

 

Փաշինյանն ասաց, որ ամբողջ խնդրրն այն է, որ 2018-ին առկա բանակցային ժառանգության մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա Լեռնային Ղարաբաղի բնակիչ, իսկ ժողովուրդը սահմանադիր սուբյեկտ է, բնակչությունը՝ սահմանադիր սույբյեկտ չէ։
«Եթե ասում ենք՝ ինքնորոշում, ումի՞ց և որտեղի՞ց ենք ինքնորոշում, օրինակ ինչու՞ չենք ասում ՀՀ-ն ինքնորոշվի, որովհետև ՀՀ-ն ինքնորոշվել է Խորհրդային Միության մաս։ Հիմա մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում, ումի՞ց, պետք է ինչ-որ մեկի մաս կազմի, որ ինքնորոշվի։

 


Մենք ունեցել ենք հետևյալ թեզը, որ Լեռնային Ղարաղաբը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, 2007-ին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը և ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Իսկ ինչու՞ Ադրբեջանի հետ, եթե մենք ԼՂ-ն չենք ճանաչում Ադրբեջանի մաս։ Ես չեմ ուզում մեղավոր փնտրել, Մադրիդյան սկզբունքներով մենք Լեռնային Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս , այստեղ է, որ ակնարկում եմ,պրոբլեմը նրանումն է, որ մեր հանրային խուսույթն ու բովանդակությունը չեն բռնում իրար, մենք ճանաչել ենք, բայց չենք ասել և բոլոր կռիվ, պատերազմ ամեն ինչը դրա հետ է կապված։ Մենք որ ասում ենք՝ ինքնորոշում, ո՞վ է ինքնորոշման սուբյեկտը, ինքն-որոշում, այսինքն՝ ո՞վ ուզում է  որոշվի»,-ասաց Փաշինյանը։  
 

 

Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանն ասաց, որ Փաշինյանն ինչ ասում է՝ սոփեստություն է․ «Դուք վերցնում եք կեղծ տրամաբանական թեզ և դրա վրա տեսություն ես կառուցում, դուք ինքնորոշումը և անկախացումը հավասարեցնում եք, ինքնորոշումը Հելսկինկի սահմանմամբ լրիվ այլ բան է նշանակում։ Բացի այդ, եթե ձեր ասածի տրամաբանությամբ է, ապա Ադրբեջանն ինչո՞ւ էր այդքան դեմ այդ սկզբունքին։ Միգուցե, ավելի ճիշտ կլիներ, ինքնորոշումը մեզ բացատրելու փոխարեն, իրենց բացատրեիք, ասեիք՝ Իլհամ, արի ընդունի, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա թող լուծվի այս խնդիրը, հետո կմտածենք»։


Մանրամասները՝ տեսանյութում․