Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Բուրկինա Ֆասոյի հարաբերությունները վերելք են ապրում․ Լավրով

00:54, 05 հունիս 2024
Ռուսաստանի և Բուրկինա Ֆասոյի հարաբերությունները վերելք են ապրում․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության և Բուրկինա Ֆասոյի հարաբերությունները զարգանում են, Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարար Կարամոկո Ժան Մարի Տրաորեի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր հարաբերությունները վերելք են ապրում, առաջին հերթին պայմանավորվածությունների արդյունքում, որոնք ձեռք են բերվել անցյալ տարի մեր երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ՝ Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի», - ասել է Լավրովը։

Իր հերթին Բուրկինա Ֆասոյի արտգործնախարարության ղեկավարն ասել է, որ երկրի ղեկավարությունը ցանկանում է շարունակել զարգացնել կապերը Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից հետո․
 
«Դուք զգում եք ջերմությունը ոչ միայն փողոցում, այլ նաև մեր ջերմ հարաբերություններից, մենք զգում ենք այս ջերմությունը փոխադարձ շփումներից»։