Հետևեք մեզ։

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ. «Հրապարակ»

10:05, 05 հունիս 2024
Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը՝ օրերս։

Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով` մտնել խորհրդարան։

Սերժ Սարգսյանն էլ, ըստ մեր աղբյուրի, սրբազանին տեղեկացրել է, որ մինչեւ շարժման՝ Երեւան տեղափոխվելն են ՀՀԿ-ականներն աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնությանը, խմբերով պարբերաբար այցելել են Կիրանց, եւ վստահեցրել է, որ մինչեւ վերջ աջակցելու են շարժմանը։ Հատուկ շեշտել է, որ այս պայքարը ՀՀԿ-ի եւ իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է` իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը շարժումը սկսելուց մոտ 15 օր առաջ էլ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: