Լիբանանում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատան շենքը: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հաղորդվում է, որ միջադեպի հեղինակը Սիրիայի քաղաքացի է, իսկ Լիբանանի անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել նրա ուղղությամբ ու վնասազերծել։
Նշվել է, որ դեպքի հետևանքով տուժել է պահակը։
Միջադեպի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվության մեջ ասվում է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:34-ին դիվանագիտական կորպուսի մուտքի մոտ կրակոցներ են արձակվել հրազենից։
Ընդգծվել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են։
Տեսանյութը՝ այստեղ։