Ամեն ինչ անելու ենք Վրաստանում «Մայդանը» և երկրի ուկրաինացումը կանխելու համար:
Այս մասին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեզ անընդհատ հիշեցնում են «Մայդանը». Ուզում եմ հիշեցնել, թե ինչ բերեց «Մայդանը» Ուկրաինային... Մինչ այդ Ուկրաինայի տնտեսությունը վերելք էր ապրում։ Այսօր երկիրը ավերված է, տնտեսությունը վատ վիճակում է, Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքի 20 տոկոսը, տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել... Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում բացվի երկրորդ ճակատը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը օրերս ասել էր, որ Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «Մայդան» սցենար իրականացնել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով։