Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագրի նախագծի մի շարք կետերում դրական զարգացում կա. Բայրամով

13:56, 05 հունիս 2024
Խաղաղության պայմանագրի նախագծի մի շարք կետերում դրական զարգացում կա. Բայրամով

Օրեր առաջ Հայաստանից խաղաղության պայմանագրի նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Ասեմ, որ խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բաց հարցերի նվազում է նկատվում։

 

Այսպիսի մեկնաբանություններ արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում։

 

«Մի շարք կետերում դրական զարգացում է նկատվում։ Այսինքն՝ մենք այստեղ դրական դինամիկա ենք նկատում»,- հավելել է նախարարը։