Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Արարատ Միրզոյանի՝ Սահմանադրության վերաբերյալ հայտարարությունը

14:25, 05 հունիս 2024
Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Արարատ Միրզոյանի՝ Սահմանադրության վերաբերյալ հայտարարությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։


«Հայաստանի Սահմանադրության մեջ, Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենսդրական ակտերում և այլ օրենսդրական փաստաթղթերում կան տարածքային պահանջներ հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Սա հայտնի փաստ է, և այս հարցը, իհարկե, ժամանակ առ ժամանակ բարձրացվել է։ Այս թեմայով քննարկումների առկայությունը հայ հասարակության մեջ նշանակում է, որ հայկական պետությունն ու հասարակությունն ինքը ընդունում է այդ փաստերի առկայությունը որպես իրենց համար վնասակար»,- նշեց նախարարը։