Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրություններում զուգահեռություն և հավասարություն ստեղծելու Հայաստանի արտգործնախարարի փորձը «մեղմ ասած, հեռու է իրականությունից և անընդունելի է»։
«Տարածքային պահանջներ հարևան երկրների և Հայաստանի նկատմամբ գոյություն չունեն Ադրբեջանի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում։ Ուստի այս հարցում զուգահեռներ ստեղծելու փորձերն անընդունելի են։
Ցավոք, մենք առաջինը չենք, որ տեսնում ենք նման միտումներ։ Որոշ դեպքերում, եթե կարելի է ասել Հայաստանի համար, բանակցային գործընթացի ժամանակ, երբ անհարիր կետեր են բարձրացվում, փորձ է արվում արհեստականորեն հայելային էֆեկտ ստեղծել, եթե անգամ Ադրբեջանում դրա նմանը չկա»,-ասել է Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը նշել է՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի օրենսդրության մեջ նման կետեր չկան. «Սա գիտեն բոլոր միջազգային գործընկերները, և ոչ ոք չի ընդունում այդ փաստարկները։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ գիտեն, որ դա անհիմն է։ Այստեղ զուգահեռության տեղ չկա»։