Հետևեք մեզ։

Խաղաղության եվրոպական հիմնադրամը պետք է նույնքան օգնություն տրամադրի Ադրբեջանին, ինչպես Հայաստանին․ Հունգարիայի ԱԳ նախարար

15:11, 05 հունիս 2024
Խաղաղության եվրոպական հիմնադրամը պետք է նույնքան օգնություն տրամադրի Ադրբեջանին, ինչպես Հայաստանին․ Հունգարիայի ԱԳ նախարար

 

Հիմնական խնդիրը, որի շուրջ Հունգարիան աշխատելու է որպես Եվրամիության խորհրդի նախագահ, լինելու է խաղաղության և պետությունների միջև համագործակցության նախաձեռնությունների աջակցությունը։

Այս տեսակետը հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիարտոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Սիարտոն անդրադարձել է նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամի՝ Հայաստանին 10 մլն դոլարի օգնությանը։

«Մենք կարծում ենք, որ նույնքան օգնություն պետք է տրամադրվի Ադրբեջանին», - ասել է նախարարը։