Հանրապետական, մարզային, համայնքային հանձնաժողովներ կան ստեղծված, աշխատում և գնահատում են աղետի գոտու վնասները։
Վնասը բազմաշերտ է՝ սկսած պետական խոշոր ենթակառուցվածքներից, ինչպիսն են միջպետական, տեղական ճանապարհներ, տեղական նշանակության, անհատական բիզնես կենտրոններ, այգիներ։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարն ասաց, որ առավել շատ տուժել է Ալավերդին, Քարկոփ բնակավայրը։ Հնարավոր համաճարակի վերաբերյալ Սանոսյանն ասաց․«Ակնհայտ է, որ ավելի մեծ վնասներ են կրել Ալավերդի քաղաքն ու Քարկոփ բնակավայրը։ Բավականին մեծ քանակի տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել, մյուս կողմից, կան անկած կենդանիներ, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ ոչ։ Դրա համար ոլորտի մասնագետները աշխատանքներ են իրականացնում, հորդորում են զգույշ լինել և շարունակում են գետի ափերով որոշակի փնտրողական աշխատանքներ իրականացնել։ Գետի ափերով որոնողական աշխատանքներ են տարվում, անկած կենդանիների մարմինների համար տեղերում գերեզմանոցներ են առանձնացվել»։