Հետևեք մեզ։

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի մրցույթը համարվել է չկայացած

16:53, 05 հունիս 2024
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի մրցույթը համարվել է չկայացած

2024 թվականի հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։

Ինչպես հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։

Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց մրցույթը համարել չկայացած։

Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։