Հետևեք մեզ։

Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը

17:17, 05 հունիս 2024
Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը
Սույն թվականի հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից․ 
«Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Շոխիկյան ավազանի անունով»: