Բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն մինչև ավագանու հաջորդ ընտրություններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Քաղաքապետը հիշեցրեց, որ 2023–ին փոխարինել է 510 վերելակ: Այս տեմպը պահպանելով՝ այս տարի քաղաքային բյուջեով նախատեսել են ևս 500 վերելակի փոխարինում:
«Այս տեմպը պահպանելով՝ մինչև Երևան քաղաքի ավագանու հաջորդ ընտրություններ՝ բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն»,–ասաց Ավինյանը: