Հետևեք մեզ։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում․ Ավինյան

17:34, 05 հունիս 2024
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում․ Ավինյան

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում, և եթե ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ որոշակի առաջարկություններով հանդես են գալիս, և ինչ-որ մարդիկ իրենց լսում են, ինչ-որ մարդիկ չեն լսում, ինչ-որ մարդիկ հավատում են, ինչ-որ մարդիկ հիասթափվում են, դա այդ քաղաքական գործիչների իրավունքն է: Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաներին:

«Ես վստահ եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտներն այլևս երբեք չեն կարող չեղարկվել, և ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունները միշտ լինելու են այն ինստիտուտը, որը գերակա է մնալու այս երկրում»,- նշեց նա: