Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը հեռանում է Երևանի «Ալաշկերտից»: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ում կատարած գրառմամբ:
«Շնորհակալություն «Ալաշկերտ», այս 6 տարիների համար: Հաջողություն և ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- գրել է Ոսկանյանը:
Լրագրող Սուրեն Մելիքսեթյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ոսկանյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Փյունիկում»: