Տեղ գյուղում ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն էլ օրեցօր ավելի կայունանում և դեպի ապաքինում է գնում։ Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց նախարարը։