Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանն ասում էր՝ սխալմունք է եղել, իր հարսն անմեղ է, սակայն հարսն ընդունել է մեղքը, որի հիմքով վարույթը կարճվել է․ Armlur.am

18:08, 05 հունիս 2024
Ալեն Սիմոնյանն ասում էր՝ սխալմունք է եղել, իր հարսն անմեղ է, սակայն հարսն ընդունել է մեղքը, որի հիմքով վարույթը կարճվել է․ Armlur.am

Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք է: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ ԱԺ նախագահն էր սխալվում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հարսն ընդունել է մեղքը և իր փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը:

Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Արդյունքում՝ վարույթի շրջանակում՝ ի թիվս այլ անձնաց, կալանավորվել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։  

Դեռ հարսի կալանքի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել լրագողներին՝ հայտնելով, թե սխալմունք է եղել իր հարսի մասով, նա անմեղ է:  Գլխավոր Դատախազությունից այս գործի մասով Armlur.am-ին հայտնել են․

«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Մասնավորապես՝
2024 թվականի մայիսի 17-ին առևտրային կազմակերպության աշխատակից Լ.Մ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 20-ին առևտրային կազմակերպության աշխատակից Ա.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ի.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 29-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ս.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
Բացի այդ, 2024 թվականի մայիսի 20-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով»:

 

Մանրամասները սկզբնաղբոյւր կայքում։

 

Իմացել են, որ մրցույթը հաղթելու են՝ 1 մլն դոլար գին են առաջարկել, մեղադրանք է ներկայացված 8 անձի․ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Էկոնոմիկայի նախարարության և «Սիներջի»-ի գործով

 

Դատախազությունը փոխել է Ալեն Սիմոնյանի կալանավորված հարսի և «Սիներջի»-ի մեկ այլ աշխատակցի խափանման միջոցները