Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի նույն օրը` մի քանի ժամ առաջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Դրանից հետո նրանք եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որևէ գործողություն կազմակերպել, նկատի ունեմ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ, և ռմբակոծության տակ են ընկել: Մամուլում շրջանառվել է այդ նյութը, բոլորդ տեսել եք, որ ռուսական մեքենաները ևս ռմբակոծվել են»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ ռուս սահմանապահները եղել են Սոթքի հատվածում: