Հետևեք մեզ։

Լսի՛ քեզ ինչ եմ ասում, հայրենիքը հորդ դուքանը չի․ Գառնիկ Դանիելյանը՝ Գեղարքունիքի մարզպետին

19:14, 05 հունիս 2024
Լսի՛ քեզ ինչ եմ ասում, հայրենիքը հորդ դուքանը չի․ Գառնիկ Դանիելյանը՝ Գեղարքունիքի մարզպետին
Գեղարքունիքի խոպանչի մարզպետը որոշել է, որ մարդիկ այստեղ չպետք է մասնակցեն մեր հանրահավաքին։ Այս մասին Սոթքում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
 
«Ուրեմն լսի՛ քեզ ինչ եմ ասում, այս շարժումը ավարտվելու է հաջողությամբ, դու էլ վերադառնալու ես քո գործին։ Հայրենիքը հորդ դուքանը չի, որ որոշես ո՛վ պետք է մասնակցի հանրահավաքին, ո՛վ՝ ոչ»,-ասաց Դանիելյանը։