Հետևեք մեզ։

Մենք շատ զորեղ ենք, որովհետև ունենք մեկս մյուսին․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոթքում

19:17, 05 հունիս 2024
Մենք շատ զորեղ ենք, որովհետև ունենք մեկս մյուսին․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոթքում
Սիրելի ժողովուրդ, դուք պատվով կրում եք ոչ միայն Գեղարքունիքի, այլև ողջ պետության պահպանման գործը, որն իշխանությունը թողել է միայն ժողովրդի վրա։ Այս մասին Սոթքում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը։
 
«Մենք միայնակ ենք թշնամու առաջ, բայց դա չի նշանակում, որ մենք անզոր ենք, հակառակը, մենք շատ զորեղ ենք, որովհետև ունենք մեկս մյուսին։
Հողը պատկանում են նրան, ով ապրում է նրան։ Դուք այսօր այն հերոսական ժողովուրդն եք, որը այս հողը պահում է հայկական, հակառակ դեպքում իշխանությունները րոպե առաջ այն հանձնած կլինեին»,-ասաց նա։