Ելիսեյան պալատը չորեքշաբթի հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ համաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-16-ը Շվեյցարիայում, հայտնում է AFP-ն։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսին, որը պետք է կայանա հունիսի կեսերին»,- գրում է լրատվամիջոցը Ելիսեյան պալատին հղումով։
Ինչպես նշել են նախագահականում, Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել ոչ միայն «երկարաժամկետ» ռազմական աջակցություն, այլև «քաղաքական և դիվանագիտական աջակցություն»։