Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ shamshyan.com

21:03, 05 հունիս 2024
Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ shamshyan.com

Այսօր՝ Արմավիրի մարզում, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի տանիքից կրակ ու ծուխ է նկատվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի տանիքում, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: