Ութ ամսից ավելի է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Բացի նրանցից, առնվազն ևս 15 մեր հայրենակից է գերավարված թշնամու կողմից։
Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը․
«Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը գեթ մեկ անգամ չեն խոսել այս մասին՝ ո՛չ ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ժամանակ, ո՛չ միջազգային այլ հանդիպումների ընթացքում, ոչ էլ Հայաստանում։
Նրանք խոսում են ամեն ինչից, բառացիորեն ամեն-ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից։
Սա Հայաստանի Հանրապետության արժանապատվության հարցն է, որը վաղուց կորցրել են գործող իշխանությունները»,-գրել է նա։