Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները զարգացնելու համար անհրաժեշտ է զարգացնել լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս առումով շատ բան է պետք անել, դա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-Հարավին, այլ նաև լայլ հատվածների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին Դաղստանի հատվածում»,- ասել է Պուտինը աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։