Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նոր վարչակազմն առաջնորդվի ազգային շահերով, ապա հնարավոր է, որ Վաշինգտոնի մոտեցումը փոխվի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ։
«Եթե նրանք առաջնորդվեն ազգային շահերով, ապա արտաքին քաղաքականության մեջ կարող են որոշակի փոփոխություններ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հակամարտության հետ կապված»,- ասել է Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Եթե ԱՄՆ նոր վարչակազմն առաջնորդվի ազգային շահերով, ապա հնարավոր է, որ Վաշինգտոնի մոտեցումը փոխվի ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ․ Պուտին
22:15, 05 հունիս 2024