Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Փիցոն հրապարակե է իր վրա կատարված հարձակումից հետո առաջին տեսաուղերձը: Սոցցանցում տարածված տեսանյութում Փիցոն պնդում է, որ հարձակվողը սլովակ ընդդիմադիր ակտիվիստ է։
«Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, քայլ առ քայլ, ես կկարողանամ աշխատանքի վերադառնալ հունիսի վերջին, հուլիսի սկզբին»,- հայտնել է Ֆիցոն։
Ինչպես Սլովակիայի վարչապետն է ասում, հարձակվողի նկատմամբ ատելություն չի զգում, մտադիր չէ բողոք ներկայացնել դատարան ու փոխհատուցում պահանջել։
«Ես ներում եմ նրան, թող ինքն իր մեջ պարզի, թե ինչ է արել և ինչու»,- ասել է Սլովակիայի վարչապետը։
59-ամյա Ռոբերտ Փիցոյի վրա հարձակվել են մայիսի 15-ին ։ Սլովակիայի վարչապետի վրա կրակել են չորս անգամ. 71-ամյա հարձակվողըտ ձերբակալվել էր դեպքի վայրում։