Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրենց հարաբերությունները հիմնված են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ժողովուրդների շահերի վրա։
«Բելառուսի նախագահը և ես միմյանց վաղուց ենք ճանաչում, և, իրոք, մեր հարաբերությունները տարբեր ժամանակներում տարբեր կերպ են զարգացել, քանի որ հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների՝ ռուսների և բելառուսների հիմնարար շահերի վրա։ Սա հնարավորություն է տվել լուծումներ գտնել նույնիսկ ամենադժվարին հարցերում, հարցեր, որոնք պարզ պատասխաններ չունեն»,- ասել է նա միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։