Հետևեք մեզ։

Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվել է. նա երեք երեխայի հայր է

01:34, 06 հունիս 2024
Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվել է. նա երեք երեխայի հայր է

Լուսանկարում` դատավոր Մանվել Շահվերդյան

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը մեկ ամիս ժամկետով: Թևոսյանը երեք երեխայի հայր է:

Այս մասին տեղեկացրել է Թևոսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 

«Թևոսյանն ասաց, որ իր խիղճը հանգիստ է: Ես նման դեպքերում, երբ կա դատական ակտ, ոչ քննչականին եմ մեղադրում, ոչ դատախազությանը: Պատասխանատվությունն ամբողջությամբ դատական իշխանությանն էլ չէ, դատավորինն է, տվյալ դեպքում Մանվել Շահվերդյանինը»,- ասաց Մելիքյանը:

 

Նշենք, որ Թևոսյանը մեղադրվում է մարդկանց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մեջ: