Հետևեք մեզ։

Մետրոյի հաջորդ հնարավոր կայարանը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս. Ավինյան

13:43, 18 ապրիլ 2023
Մետրոյի հաջորդ հնարավոր կայարանը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս. Ավինյան

Աջափնյակի կայարանը նախագծվում է «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից, որը երևանյան մետրոյի նախագծման ինստիտուտն է եղել խորհրդային ժամանակաշրջանում։ Այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

«Նախագծային աշխատանքների առաջին փուլն ընկերության կողմից արդեն իսկ հանձնված է, և մենք այս պահի դրությամբ զուգահեռ երկրորդ և երրորդ փուլերը իրականացնում ենք։ Տարվա ավարտին ունենալու ենք Աջափնյակի մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, զուգահեռ ունենալու ենք նախագծման մրցույթի դրված Սուրմալուի հարակից հատվածում գտնվող կայարանի նախագծման աշխատանքները»,- ասաց Ավինյանը։

 

Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ խիստ մոտեցում է ցուցաբերվելու Աջափնյակի կայարանի նախագծային մասին, որ մետրոպոլիտենի ճարտարապետության ընդհանուր տրամաբանությունը պահպանվի «Մետրոյի հետագա հնարավոր զարգացումը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս, մետրոյի ցանցը տարեցտարի ընդլայնվելու է»։