Հետևեք մեզ։

Ծնելիության բարձրացման միջոցառումները Վլադիմիր Պուտինի առաջնահերթություններից են․ Պեսկով

10:32, 06 հունիս 2024
Ծնելիության բարձրացման միջոցառումները Վլադիմիր Պուտինի առաջնահերթություններից են․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդագրական խնդիրը շատ սուր է, ծնելիության բարձրացման միջոցառումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի կառավարության առաջնահերթություններից են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ժողովրդագրական խնդիրն իսկապես շատ սուր է։ Ծնելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները կառավարության առաջնահերթություններից են, և երկրի զարգացման նպատակների մեծ մասն այս կամ այն ​​կերպ ուղղված է դրան»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան ամերիկյան Wall Street Journal թերթի հարցերին։