ՆԱՏՕ-ն ներխուժում է ՀԱՊԿ երկրներ, օդում սադրանքների թիվն ավելանում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրներին սպառնացող անմիջական սպառնալիքը «ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումն է»։
«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմաններին ավելանում է դաշինքի ռազմական ներկայությունը, տեղակայվում են սպառազինության նոր համակարգեր։ Օդային տարածքում սադրանքների թիվն աճում է, անցկացվում են բազմաթիվ զորավարժություններ, այդ թվում՝ ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք»,- ասել է Շոյգուն։