Եթե որևէ մեկն ուզի ԱՕԿՍ-ի շենքում բացել օծանելիքի, հագուստի խանութ, սննդի կետ, սրճարան, ռեստորան, հույս ունեմ, որ սահմանափակում չենք դրել։ Այս մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 10 տարով ԱՕԿՍ-ի շենքը վարձակալության հանձնելու թեմային։
«Մեր սահմանափակումն այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի։ Սա ենթադրում է, որ ցանկացած մեկը, ով այն վարձակալության կվերցնի, պետք է հարդարման աշխատանքներ անի»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ շենքի հարդարումը ևս կիրականացվի ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատումը ստանալուց հետո։
Փաշինյանը նշեց՝ վարձակալության մրցույթը հրապարակային է, բոլորը կարող են դիմել։
Գնել Սանոսյանն էլ իր հերթին ասաց, որ մրցույթի շրջանակներում պոտենցիալ վարձակալ պետք է վարձավճարի առաջարկ ներկայացնի՝ առնվազն 15,4 մլն դրամի չափով և ներդրումային ծրագիր։