Հետևեք մեզ։

Կոտայքի մարզում տան բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով 8-ամյա երեխան ընկել է 2-րդ հարկից․ shamshyan.com

12:52, 06 հունիս 2024
Կոտայքի մարզում տան բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով 8-ամյա երեխան ընկել է 2-րդ հարկից․ shamshyan.com

Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հայտնել են, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ ծնողների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 18։10-ի սահմաններում Մ.Գ․-ն իրենց տան 2-րդ հարկում գտնվող բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով վայր է ընկել, որի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա», այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։