Հետևեք մեզ։

Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ մեկնելու աշխատակցի դիմումը. ԱԱՏՄ

13:03, 06 հունիս 2024
Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ մեկնելու աշխատակցի դիմումը. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:

«Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին»,- ասված է գրառման մեջ։