Լուսանկարում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի նկատմամբ խափանման միջոց Է ընտրել կալանքը մեկ ամիս ժամկետով: Թևոսյանը երեք երեխայի հայր է:
Մինչ դատավորի որոշման հրապարակումը Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ ներկայացնում էր ՔԿ պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, պաշտոնական ներկայացված ձայնագրությունը, որտեղ քաղաքացիները խոսում են Արցախի բարբառով և, ի թիվս այլ խոսակցությունների, նաև կոշիկի գնի մասին, Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է այլ կերպ․ կոշիկի գնի մասին խոսակցությունը Հանրայինը ներկայացրել է որպես որոշակի գումարի դիմաց ակցիայի գնալու մասին խոսակցություն։
Այդ ռեպորտաժին անդարադարձել էր Թևոսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, և հայտնել, որ խոսքը «ոտնաման»-ի մասին է, որտեղ իր պաշտպանյալն ասել է, որ 40 000 դրամից ցածր գնով կոշիկ գնելու չէր գնում, հիմա 2200 դրամանոց կոշիկ է գնել։ Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ դա դիտավորություն է, որովհետև «Հանրայինում» շատ լավ գիտեն Արցախի բարբառը։
«Լուրեր»-ի գլխավոր թողարկմամբ այդ ռեպորտաժը հեռարձակելուց հետո Հանրայինն առանձին ներկայացված ռեպորտաժը ջնջել էր։
Այսօր 13։00-ին «Լուրեր»-ի թողարկման ժամանակ Հանրայինը ներողություն է խնդրել միայն հեռուստադիտողից և արարքը որակել որպես «վրիպակ»։
Ներողության վերաբերյալ տեսանյութը՝ Telegram-ում։