Հետևեք մեզ։

Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է

14:29, 06 հունիս 2024
Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է

Ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալամավորվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։

Քիչ առաջ նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է․ «Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք»։

Հիշեցնենք, որ Սուքոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) նախատեսված արարք կատարելու մեջ։